Քարակերտ-Դալարիկ հատվածում գիշերը բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
36 վագոնանոց գնացքը մասամբ բեռնված է եղել ցեմենտի արտադրության հումքով և բաղկացած է եղել նաև դատարկ վագոններից։ Զոհեր և վիրավորներ չկան։
Չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային գնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթը։