Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ կուրսի մասին իր հայտարարություններին՝ չնայած այն այլ ուղղությամբ տանելու փորձերին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել, և դրանում հստակ ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները, հուսանք, որ այս դիրքորոշումը կգերակայի, չնայած դա այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ասել է Լավրովը լրագրողներին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:
Լավրովը նշել է՝ Ռուսաստանը համոզված է, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։