Միջազգային բոլոր գործընկներներն ասում են` «մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված անձ ու կառավարությունն ի վիճակի լինի նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ»,ասում են, թե չեն հիշում նման նախադեպ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ի հակադրություն վերոնշյալին՝ Փաշինյանը նշել է, որ թեև ընդդիմախոսներն ու չարախոսները բազմիցս ընդգծել են, թե Կառավարությունը չունի կառավարչական հմտություններ, միջազգային գործընկերներն այլ կարծիքի են։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված հայրենակիցներին աջակցելու հարցում: