Հետևեք մեզ։

Հարձակումն Իսրայելի վրա հնարավոր չէր լինի առանց վերջին տարիներին Իրանի կողմից աջակցության․ Գերմանիայի կանցլեր

12:25, 12 հոկտեմբեր 2023
Հարձակումն Իսրայելի վրա հնարավոր չէր լինի առանց վերջին տարիներին Իրանի կողմից աջակցության․ Գերմանիայի կանցլեր

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը ստացել է Իրանի կողմից աջակցություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց:

«Մեր երկրորդ լուրջ մտահոգությունը հակամարտության տարածաշրջանային կողմն է։ Առանց Իրանի աջակցության վերջին մի քանի տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ը չէր կարողանա իրականացնել այս հարձակումը»,- ասել է Շոլցը: