Կառավարության վաղվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցը։
ՀՀ կառավարություն 92,300,000 եվրո գումարի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) չափով վարկ ստտանա ՎԶԵԲ-ից հետևյալ դրույթներով․
• վարկի մասհանման արժույթ՝ եվրո,
• վարկի տարեկան տոկոսադրույք՝ ֆիքսվող 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ (թարմացվում է Բանկի կողմից եռամսյակային կտրվածքով):
• վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ մասհանման հայտի միջոցով,
• վարկի մարման ժամկետ՝ 19 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,
• վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,
• մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2028թ. հունիսի 15-ից մինչև 2041թ. հունիսի 15-ը՝ վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով, իսկ վերջին մարումը՝ 2041թ. դեկտեմբերի 15-ին՝ վարկի 3.61%-ի չափով,