Եթե Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրենց տները վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն այն է, որ ամեն ինչ անենք՝ նրանք մնան Հայաստանում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 ԼՂ-ից եկած մարդ դուրս է եկել Հայաստանից,հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ժամանակ անցկացնեն և վերադառնան», - ասել է վարչապետը: