Հոկտեմբերի 11-ին, ժամը 17։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1998 թ․), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1987 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1984 թ․ ) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ն․ Խ․-ն, Ա․ Ա․-ն, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները Գ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականներ։
Սիսիան-Անգեղակոթ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ
12:39, 12 հոկտեմբեր 2023