Հետևեք մեզ։

Որպես հայ՝ ես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ․ Քարդաշյանն իսրայելցիներին աջակցություն է հայտնել, խոսել նաև Արցախի ու ռազմագերիների մասին

14:21, 12 հոկտեմբեր 2023
Որպես հայ՝ ես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ․ Քարդաշյանն իսրայելցիներին աջակցություն է հայտնել, խոսել նաև Արցախի ու ռազմագերիների մասին

Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո ամերկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ ասելով, որ նրանք մենակ չեն, և նաև հիշեցրել է Արցախի հայերի մասին։

Իր սոցիալական ցանցերի էջերում Քարդաշյանը հրապարակում է արել, որ իրեն ցավ են պատճառում ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների վերաբերյալ տեսանյութերը։

«Դաժան ահաբեկչության պատճառով տառապում և մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները», նշել է Քարդաշյանը և խոսել հայկական աշխարհի խնդիրների մասին․

«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ։ Անկախ նրանից, թե ում կողմից եք և ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մենք սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»։