Հետևեք մեզ։

Ռուսաստանի օդով թռչող հինգ մարդատար ինքնաթիռ  տագնապի ազդանշան է տվել

14:56, 12 հոկտեմբեր 2023
Ռուսաստանի օդով թռչող հինգ մարդատար ինքնաթիռ  տագնապի ազդանշան է տվել

Ռուսաստանի օդով թռչող հինգ մարդատար ինքնաթիռ  տագնապի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով օդային ծառայություններին։

«Չերեպովեց - Մոսկվա, Սամարա - Սանկտ Պետերբուրգ, Պետրոզավոդսկ - Մոսկվա չվերթերում հնչեցվել է «ընդհանուր տագնապ», որից հետո Սաբետա - Մոսկվա և Պետրոզավոդսկ - Սանկտ Պետերբուրգ չվեթներում տրվել են նաև տագնապի ազդանշաններ», - հայտնել են ծառայությունից։

Միևնույն ժամանակ, ինքնաթիռներից ոչ մեկը չի փոխել ոչ ուղղությունը, ոչ բարձրությունը, նրանք բոլորն ուղղվում են դեպի իրենց նշանակետային օդանավակայաններ։