Բաքվի կողմից առևանգված, ապա 4 ամսով կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կապվել է ընտանիքի անդամների հետ։
«Երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել, զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է և որ կարոտում է:
Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Վարդանյանի որդին։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ ընտանիքը ունի իր փաստաբանը, որը զբաղվում է Վարդանյանի վերադարձի հարցով, որդին նշել է․
«Այո, դա ճիշտ է: Ոչ կառավարական կազմակերպությունների և ծանոթների միջոցով կարողացանք կապ հաստատել փաստաբանի հետ, որին վարձել ենք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում»։