Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք ևս մեկ օրակարգ, այն բավականին ծավալուն է, առաջարկում եմ մեր զրույցը ձևավորել այսպես. առաջարկում եմ սկսել երկրորդ մասից, որպեսզի հնարավորություն ունենանք խոսելու մեր գործընկերների հետ, այնուհետև մենք կմնանք դեմ առ դեմ և կխոսենք զգայուն հարցերի մասին», - առաջարկել է Պուտինը:
Ալիեւը պաշտպանել է ռուս գործընկերոջ առաջարկը։ «Շատ ուրախալի է, որ դուք ժամանակ գտաք Ղրղզստան կատարած պետական այցի շրջանակներում հանդիպման համար։ Փաստորեն, հարցերը շատ են։ Ես կարծում եմ, որ ձեր առաջարկը միանգամայն ողջամիտ է»,– ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, որ պատվիրակությունների իր գործընկերների հետ կքննարկվի երկկողմ օրակարգը։
«Ավելին, մենք խոսելու բան ունենք, այս տարվա արդյունքները տպավորիչ են՝ կան բազմաթիվ նոր նախագծեր՝ առևտրաշրջանառության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության առումով, իսկ հետո կխոսենք տարածաշրջանային խնդիրների և անվտանգության հարցերի մասին»,- հավելել է Ալիեւը։