Հետևեք մեզ։

Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հնարավորությունը

10:32, 13 հոկտեմբեր 2023
Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հնարավորությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելը հնարավոր է համարում։

 

«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան և պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև Գազայի շրջափակումը, գոյություն ունի այլ ճակատներ բացելու հնարավորությունը», - ընդգծել է նախարարը Al Mayadeen-ին տված մեկնաբանությունում։ 

 

Նրա խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն այն հանցագործությունները, որոնք կատարում է Իսրայելը»։

 

Իրանցի նախարարը «խաղաղ բնակչությանը ջրից ու էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև շարունակական ռմբակոծությունը պատերազմական հանցագործություն է անվանել»։