Հետևեք մեզ։

Մրցույթ տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի կամքը չլինի նշանակել կոնկրետ անձի՝ որպես վարչության ղեկավար, նա չի նշանակվի. Ավինյան

12:59, 13 հոկտեմբեր 2023
Մրցույթ տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի կամքը չլինի նշանակել կոնկրետ անձի՝ որպես վարչության ղեկավար, նա չի նշանակվի. Ավինյան

Պաշտոնների մասին դեռևս վաղ է խոսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Նա նշեց, որ պաշտոններում նշանակումները կհայտարարվեն այն ժամանակ, երբ որոշված լինեն թեկնածուները։

 

«Պաշտոն ստանձնելը աթոռների բաժանում չէ, շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են», - ասաց Ավինյանը։

 

Անդրադառնալով վարչության պետերի նշանակման վերաբերյալ հարցին՝ Ավինյանը նշեց, որ որքխն էլ մրցույթ է տեղի ունենում, բայց քաղաքապետն է որոշում, թե ում է ընտրում վարչության պետ:

«Մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի կամքը չլինի նշանակել կոնկրետ անձի որպես վարչության ղեկավար, այդ մարդը չի նշանակվի: Կներեք, նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, պռոռաբ ու մեբելի դիզայներ կար, վարչության պետեր էին նշանակվել»,-պատասխանեց Ավինյանը։