Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բանակցութունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Օրակարգում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում», - ասել է նա և շարունակել․ «Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով»։