Հետևեք մեզ։

Հաջորդ տարի դա կլինի հայկական Գյումրիում․ Պուտինը՝ ԱՊՀ խաղերի մասին

13:38, 13 հոկտեմբեր 2023
Հաջորդ տարի դա կլինի հայկական Գյումրիում․ Պուտինը՝ ԱՊՀ խաղերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը հաջորդ տարի կկարողանա Գյումրիում անցկացնել ԱՊՀ խաղերը։



«Հաջորդ տարի դա կլինի, ինչպես նախատեսված է, հայկական Գյումրիում: Հուսով եմ, որ չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում... Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

 

Նա պարզաբանել է, որ Համագործակցությունը տարեկան կտրվածքով պարբերաբար ընտրում է մարզական մայրաքաղաք և անցկացնում ԱՊՀ երկրների խաղերը։ Առաջին նման խաղերը Կազանն ընդունել է 2021 թվականին, իսկ այս տարի դրանք անցկացվել են Մինսկում։