ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում։
«Ամբողջ այս ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան, տարվել է տքնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, իսկ ռուս խաղաղապահները բարեխղճորեն իրականացրել են իրենց առաքելությունը Ղարաբաղում»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։