Իսրայելը ենթարկվել է դաժան հարձակման, սակայն կարգավորումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի ստեղծման միջոցով, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է: Այս մասին ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է «այն ենթադրությունից, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելն այլընտրանք չունի»։
«Նրանց նպատակը պետք է լինի ՄԱԿ-ի «երկու պետություն» բանաձևի իրականացումը, որը ներառում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով, խաղաղ և անվտանգ գոյակցող Իսրայելի հետ, ինչն իհարկե տեսնում ենք, որ ենթարկվել է իր աննախադեպ դաժանությամբ հարձակման և, իհարկե, ունի պաշտպանության իրավունք»,- ասել է Պուտինը։