Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների շարքում «Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում»։
Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կարելի հանգիստ դիտել կողքից. «Հակառակ դեպքում մենք ուղղակի կբաժանվենք, և առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները, ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը և գոնե լուծենք այն խնդիրները, որոնք մենք խոստացել ենք»,- ասել է նախագահը։
«Եկեք դա իրականացնենք, և մեզ կրկին կմիանան նրանք, ովքեր այսօր իրենց խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ տեղ արտասահմանում, իսկ այնտեղ, ընդհանուր առմամբ, նրանք քիչ են պատկերացնում, թե որտեղ են գտնվում մեր երկրները»,- նշել է Բելառուսի նախագահը։