Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Արդյո՞ք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է անվտանգ և արժանապատիվ կյանք՝ այս բնիկ ժողովրդի համար իրենց հայրենիքում»,-գրել է նա: