Հետևեք մեզ։

Ֆրանսիայում ազգությամբ չեչենը հարձակում է գործել դպրոցի վրա, ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ (տեսանյութ)

16:33, 13 հոկտեմբեր 2023
Ֆրանսիայում ազգությամբ չեչենը հարձակում է գործել դպրոցի վրա, ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ (տեսանյութ)

Ֆրանսիայում ազգությամբ չեչեն տղամարդը  «Ալլահ Աքբար» բացականչելով հարձակում է գործել ֆրանսիական դպրոցի վրա, սպանել  մեկ ուսուցչի և ծանր վիրավորել 2 չափահասների, որոնցից մեկը դպրոցի անվտանգության աշխատակիցն է։ 

Ինչպես հայտնում է France 24 պարբերականը՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Արաս քաղաքում։ Հարձակում իրականացնողը 20 տարեկան երիտասարդ է, նա ձերբակալվել է։ Նրա եղբայրը ևս ձերբակալվել է մեկ այլ դպրոցի վրա հարձակում իրականացնելու կասկածանքով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ նրա գրասենյակի հայտարարության, մեկնում է Արաս։

Տեսանյութը հասանելի է Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։