Հետևեք մեզ։

Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել․ Պեսկովը՝ բանակցությունների համար ռուսական հարթակն օգտագործելու մասին

17:20, 13 հոկտեմբեր 2023
Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել․ Պեսկովը՝ բանակցությունների համար ռուսական հարթակն օգտագործելու մասին

Մոսկվան կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերջնական գործընթացի համար, տրամաբանական կլիներ, եթե դա տեղի ունենար ռուսական հարթակում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն տրամադրելու պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

 

«Լսեցիք նախագահի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը: Նախագահն ասաց մեր պատրաստակամության մասին նախ կազմակերպել նման հանդիպում նախարարական մակարդակում, եթե հարկ լինի, ոչ թե մեկ օրում, այլ մի քանի օրում արդյունքի հասնելու համար: Մոսկվան դեռ շատ է կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի հանգուցալուծման համար, իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ ամենը այս կամ այն ​​կերպ լիներ ռուսական հարթակում, բայց ընտրությունը, իհարկե, Բաքվին ու Երևանինն է։ Այս հարցում Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, մենք սպասում ենք արձագանքի», - ասել է Պեսկովը։

Վերլուծական