Ֆորմալ առումով ռուս խաղաղապահները Ղարաբաղում կմնան մինչև 2025 թվականի նոյեմբեր: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի։
«Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու մոտ ապագայում, բայց դա կորոշենք բանակցությունների ընթացքում», - ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։