Հետևեք մեզ։

Նովոսիբիրսկի մաշկաբանները Մոնա Լիզայի մոտ մազաթափություն են ախտորոշել

18:06, 13 հոկտեմբեր 2023
Նովոսիբիրսկի մաշկաբանները Մոնա Լիզայի մոտ մազաթափություն են ախտորոշել

Նովոսիբիրսկի մաշկաբանները «Դարից դար» մուլտիմեդիա ցուցահանդեսում, որը նվիրված է տարածաշրջանային մաշկավեներական դիսպանսերի 100-ամյակին, Մոնա Լիզայի մոտ ախտորոշել են ալոպեկիա (պաթոլոգիական մազաթափություն)։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի առողջապահության վարչությունը:


Նովոսիբիրսկում հոկտեմբերի 12-ին բացվել է մաշկավեներոլոգիային նվիրված առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը տարածաշրջանի առողջապահության վարչության աջակցությամբ կգործի մինչև նոյեմբերի 12-ը «Ռուսաստան-Իմ պատմություն» զբոսայգում: