Հետևեք մեզ։

Գազայի հատվածին թուրքական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Եգիպտոս. Էրդողան

19:34, 13 հոկտեմբեր 2023
Գազայի հատվածին թուրքական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Եգիպտոս. Էրդողան

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա, առաջին ինքնաթիռը ժամանել է Եգիպտոս։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիա-աֆրիկյան գործարար համաժողովի փակման արարողության ժամանակ։

«Մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա: Այսօր կեսօրին մոտ վայրէջք կատարեց հումանիտար բեռներով առաջին ինքնաթիռը: Մեր արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը պատրաստում է մարդասիրական օգնության նոր խմբաքանակ: Մենք կշարունակենք օգնություն տրամադրել Պաղեստինին Եգիպտոսի միջոցով»,- ասել է նա: