Հետևեք մեզ։

Բաքուն և Երևանը բազմիցս մոտ են եղել Ղարաբաղի հարցում համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին․ Պուտին

20:16, 13 հոկտեմբեր 2023
Բաքուն և Երևանը բազմիցս մոտ են եղել Ղարաբաղի հարցում համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին․ Պուտին

Բաքուն և Երևանը բազմիցս մոտ են եղել Ղարաբաղի հարցում համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։

«Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել, որ մենք նախորդ տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության», - ասել է Պուտինը։

«Մենք պայմանավորվեցինք, որ պետք է հանրաքվե անցկացվի, բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը, սա Ադրբեջանն էր,  հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր հանրաքվեի օրը որոշել։ Եվ այս հանրաքվեում էլ Ղարաբաղի կարգավիճակը»,- պարզաբանել է Պուտինը։