Հետևեք մեզ։

Լիբանանի հարավում իսրայելական կրակի հետևանքով զոհվել է Reuters-ի լուսանկարիչը (տեսանյութ)

22:17, 13 հոկտեմբեր 2023
Լիբանանի հարավում իսրայելական կրակի հետևանքով  զոհվել է Reuters-ի լուսանկարիչը (տեսանյութ)

Իսրայելական զորքերը  կրակ են բացել հարավային Լիբանանի բնակեցված շրջանների ծայրամասում՝ պաղեստինյան արմատականների զինված հարձակումից հետո պատասխան հարվածներ հասցնելով։

Ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, Ալմա էլ-Շաաբ շրջանում կրակ է բացվել լրագրողների մեքենայի վրա, որտեղ եղել են մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոլրագրողներ և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Կրակի հետևանքով զոհվել է լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ով աշխատում էր Reuters-ում, ևս երկուսը վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի վաղ լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Ալմա ալ-Շաաբի բարձունքներում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։ Լրագրողները շարժվել են սահմանամերձ այս հատված՝ նկարահանելու, իսկ ճանապարհին նրանց ավտոմեքենայի վրա արկ է ընկել։

Տեսանյութերը՝ տելեգրամյան ալիքում: