Հետևեք մեզ։

Խլինքի ու խնչելու մասին գրառումով հայտնի Տեր-Մարգարյանը կնշանակվի թաղապետ. «Հրապարակ»

08:21, 14 հոկտեմբեր 2023
Խլինքի ու խնչելու մասին գրառումով հայտնի Տեր-Մարգարյանը կնշանակվի թաղապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով հայտնի է իր աղմկոտ գրառումներով։ Նա մինչ հեղափոխությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներից էր, հիմա «Հանրապետության» ցուցակի չորրորդն է։ Նրա գրառումներից մեկը Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի «խնչելու» գրառման մասին էր: «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»,- գրել էր Տեր-Մարգարյանը։

 

ՖԲ-ում հայհոյախոսության առաջամարտիկ Տեր-Մարգարյանը Ժամանակին «քլնգում» էր Փաշինյանի քննադատներին, օրինակ, Սոֆյա Հովսեփյանին էր հիշեցրել իր ստացած պարգեւավճարները։ Թաղապետի թեկնածուն 2009-ին ՀԱԿ-ից առաջադրվել էր Երեւանի ավագանու թեկնածու, իսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից՝ ԱԺ պատգամավորի թեկնածու:

 

Ավելի վաղ գրել էինք, որ Մալաթիայում էլ թաղապետ կնշանակվի ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը: Մնում է Դավթաշենի հարցը․ Արամ Զավենիչը դեռեւս թեկնածու չի գտնում, իսկ Անի Խաչատրյանը, ով փոխքաղաքապետի պաշտոնի թեկնածուներից էր, կդառնա խմբակցության ղեկավար․ ՔՊ-ն դեմ է եղել նրա նշանակմանը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։