Հետևեք մեզ։

Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքենի զրույցը գաղտնազերծել է Politico-ն

08:56, 14 հոկտեմբեր 2023
Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքենի զրույցը գաղտնազերծել է Politico-ն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ նախազգուշացրել է օրենսդիրների մի փոքր խմբի, որ իր գերատեսչությունը հետևում է հնարավորությանը, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։

Politico-ն գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ կոչ էր արել Հայաստանին բացել «միջանցք» իր հարավային սահմանի երկայնքով՝ կապելով մայրցամաքային Ադրբեջանը Թուրքիային և Իրանին սահմանակից էքսկլավի հետ: Ալիևը սպառնացել է հարցը լուծել «ուժով»։

 

Հոկտեմբերի 3-ին կայացած զրույցում օրենսդիրները Բլինքենին  ասել են ճնշում գործադրել Ալիևի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին նրա երկրի ներխուժմանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։

 

Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ձգտում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և չի պլանավորում երկարաձգել երկարաժամկետ համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին։ Նա հավելել է, որ պետությունը տեսնում է առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի Հայաստան ներխուժման հնարավորությունը»։

 

Հիշեցնենք, որ Politico-ն գրել էր նաև, որ Արցախի հայաթափումից առաջ Ստամբուլում Արցախի հարցով հանդիպում էր տեղի ունեցել ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչների միջև, ինչը կողմերն ավելի ուշ հաստատեցին։