Սոչիի օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով, ներկայումս օդային նավահանգիստն աշխատում է բնականոն հունով: Այս մասին հայտնում է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Շաբաթ առավոտյան Մոսկվայի ժամանակով մոտ 07։10-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այժմ Սոչիի օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։ Անվտանգության համար Սոչիի օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են։
Հինգ չվերթ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ, ժամը 7.25-ից օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։
Տեսանյութը հասանելի է Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։