Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի ցեղասպանությանը, նրանց ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանվել է։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, նրանցից մի մասը էթնիկ հայեր չեն, ռուսական ծագում ունեն»,- գրել է նա։