Հետևեք մեզ։

Ադրբեջանը շինծու քրգործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ․ Արցախի ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

13:29, 14 հոկտեմբեր 2023
Ադրբեջանը շինծու քրգործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ․ Արցախի ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվի զինվորական դատարանում Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․

«Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», - նշել է Ստեփանյանը և հիշեցրել, որ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում, երբ նա ԿԽՄԿ աշխատակիցների ուղեկցությամբ գալիս էր Հայաստան՝ սրտի վիրահատության։

Վերլուծական