Հակամարտության սրման սկզբից Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերի թիվը հասել է 2215-ի, նման տվյալներ է ներկայացրել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նրա խոսքով՝ «Գազայի հատվածում զոհվել է 2215 մարդ, վիրավորվել՝ 8714 մարդ»։ Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է 54 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 1100-ը։