Լեհաստանի արտգործնախարարության խոսնակ Լուկաշ Յասինան, ով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ներողություն է պահանջել, հեռացվել է աշխատանքից։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է ինքը՝ Յասինան։
Onet պորտալին տված հարցազրույցում Յասինան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Զելենսկին պետք է ներողություն խնդրի Վոլինի ջարդերի համար, ասել էր, որ այն իրավիճակում, երբ «ուկրաինական պետությունը դա չի արել, նախագահ Զելենսկին, այնուամենայնիվ, պետք է ավելին ձեռնարկի»: Յասինայի խոսքով՝ Զելենսյին պետք է ասի. «Ներողություն եմ խնդրում, ներողություն ենք խնդրում»։
«Մենք՝ լեհերս, որպես լեհական պետություն, պատասխանատվություն ենք ստանձնել ուկրաինացիների դեմ մեր երկրի կատարած հանցագործությունների համար: Ուկրաինայի կողմից նման պատասխանատվություն չկա, թեև շատ բան է փոխվել դեպի լավը», - նշել էր Յասինան։