Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է մոտ յոթ հազար զինծառայող զորակոչել Արրաս քաղաքի դպրոցի վրա հարձակումից հետո, հայտնում է BFMTV-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ «Սենտինելի ուժերի մինչև յոթ հազար զինվոր պետք է տեղակայվեն մինչև երկուշաբթի երեկոյան և մինչև հաջորդ ծանուցումը», - մեջբերում է հեռուստաալիքը հայտարարությունը:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան դանակով զինված տղամարդը ներխուժել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքի լիցեյ ու հարձակվել աշխատակիցներից մեկի վրա։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը բղավել է «Ալլահ աքբար»։ Հարձակման հետեւանքով զոհվել է լիցեյի ուսուցիչը, եւս երեք մարդ վիրավորվել է։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել հանցագործին։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև հարձակվողի եղբայրը. ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հայտնում են, որ նրա անունը Մովսար Մոգուշկով է։ Եղբայրները պատկանում են արմատական իսլամական խմբավորումներին, ենթադրվում է, որ նրանք Ինգուշեթիայից են։