Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին․Կլաար

16:01, 14 հոկտեմբեր 2023
Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին․Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը:

Կլաարն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Վերադարձ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-նշել է նա: