Ստեփանակերտն ու Բաքուն դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել, սակայն, Սամվել Բաբայանը պնդում է, որ Բաքվի հետ բանակցել է խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։
Այս մասին, լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե ասում են՝ Բաբայանը գաղտնի է բանակցել և պետք է դատվի, պատասխանեց Սամվել Բաբայանը։
Թվարկելով մյուս կետերը, նա ասաց․ «Երկրորդ, Արցախի Հանրապետության սահմանադրությամբ՝ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որն ինձ տվել է այդ հնարավորությունը, որ ես բանակցեմ։ Ես Արցախի խորհրդարանում ասել եմ՝ Արայիկ Հարությունյանն ինձ տվել է հնարավորություն, որ բանակցեմ, բոլորն էլ քար լռությամբ լսել են ու ձայն չեն հանել, շրջվել են դեպի Արայիկ Հարությունյանը, նա էլ գլխով ասել է՝այո և ավարտվել է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այդ 5-րդ շարասյունն ինչո՞ւ է այդպես գոռգոռում, ի՞նչ է պատահել, հիվանդացե՞լ են։ Քննչական վարչության տեղը գիտեն, դիմումները գրեն, ուղարկեն, որ Բաբայանին դատեն։ Ես արդեն իրենց մասին գրել եմ, որ իրենցով զբաղվեն, կարում են, իրենք էլ գրեն, եթե կարում են՝ խնդրեմ»։