ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։
Մահմուդ Աբբասը Ջո Բայդենին հատնել է Գազայի հատվածի բնակիչներին իրենց հողից տեղափոխելու գաղափարի ամբողջական մերժման և պաղեստինյան անկլավ դեղորայքի, ջրի և վառելիքի հրատապ առաքման համար մարդասիրական միջանցքների բացման անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է Պաղեստինի ղեկավարության հայտարարության մեջ։
«Պաղեստինի նախագահը ընդգծել է իր մերժումը հակամարտության երկու կողմերի խաղաղ բնակիչների սպանության և դաժան վերաբերմունքի պրակտիկայի նկատմամբ և կոչ է արել ազատ արձակել գերի կամ պատանդ վերցված խաղաղ բնակիչներին», - ասվում է Պաղեստինի ղեկավարության հայտարարության մեջ:
Ջո Բայդենը հեռախոսազրույցում Մահմուդ Աբբասին առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Պաղեստինի բնակչությանը, հատկապես Գազայի հատվածում հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Սպիտակ տունը։