Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Թիմի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպումը: