Հետևեք մեզ։

Ալիևն այցելել է Արցախ. դրոշ ու զինանշան է տեղադրել

15:02, 15 հոկտեմբեր 2023
Ալիևն այցելել է Արցախ. դրոշ ու զինանշան է տեղադրել

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախ։

Նա Սարսանգի ջրամբարի տարածքում բարձրացրել է Ադրբեջանի պետական ​​դրոշը։

Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահը ադրբեջանական դրոշ է տեղադրել և ելույթ ունեցել։

Լուսանկարում Ստեփանակերտի նախագահական նստավայրն է, որի վրա արդեն իսկ տեղադրել են ադրբեջանական զինանշանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։