Հետևեք մեզ։

Գազայի հատվածում մարդասիրական իրավունքը պետք է հարգվի. Հռոմի Պապի անդրադարձը

15:41, 15 հոկտեմբեր 2023
Գազայի հատվածում մարդասիրական իրավունքը պետք է հարգվի. Հռոմի Պապի անդրադարձը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հումանիտար միջանցքների բացման անհրաժեշտության մասին՝ շրջափակված Գազայի հատվածից խաղաղ բնակիչներին հեռացնելու համար և կոչ է արել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը ազատ արձակել պատանդ վերցված իսրայելցիներին։

 

«Ես իսկապես խնդրում եմ, որ երեխաները, տարեցները, կանայք, հիվանդները և բոլոր քաղաքացիական անձինք չդառնան այս հակամարտության զոհը», - ասել է նա։

 

«Գազայի հատվածում մարդասիրական իրավունքը պետք է հարգվի», - հավելել է Պապը: