5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոշրագե քաղաքից 7 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նահանգի տարբեր քաղաքներում։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ շենքերի վնասման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։