Հետևեք մեզ։

17 տարի ես մասնակցել եմ անիմաստ բանակցությունների, կարծում էի, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Ալիևն` Արցախում

18:25, 15 հոկտեմբեր 2023
17 տարի ես մասնակցել եմ անիմաստ բանակցությունների, կարծում էի, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Ալիևն` Արցախում

Մենք հպարտ ենք մեր բանակով, դա մեր հպարտության աղբյուրն է։ Անցյալ ամիս հակաահաբեկչական գործողությունն անխուսափելի էր։ 17 տարի ես անձամբ մասնակցել եմ անիմաստ ու անպտուղ բանակցությունների։ Ես կարծում էի, որ այս հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

Այս մասին հայտարարել է Ալիևը` Ստեփանակերտից։

 

«Այսօր կարող եմ ասել, որ նրանք նույնիսկ մի թիզ հող չցանկացան մեզ վերադարձնել։

Շուշին (խմբ.) ազատագրելուց հետո թշնամին հասկացավ իր պարտությունը։ Բարձրացրեց սպիտակ դրոշը։

Մենք ամեն ինչ արեցինք ժամանակին։ Մենք կհասնենք մեր ուզածին։ Ադրբեջանի ժողովուրդը մեծ վստահություն է ցուցաբերել իմ հանդեպ 20 տարի առաջ»,-ասել է թշնամի երկրի նախագահը։