Հետևեք մեզ։

Նրանք հիմա թեյ են խմում, բայց Բաքվի մեկուսարանում. բարդույթավորված Ալիևի ակնարկներն Արցախից

17:12, 15 հոկտեմբեր 2023
Նրանք հիմա թեյ են խմում, բայց Բաքվի մեկուսարանում. բարդույթավորված Ալիևի ակնարկներն Արցախից

Ալիևն այսօր Արցախ է այցելել և խոսել Բաքվի կողմից առևանգված ռազմաքաղաքան գործիչների մասին։

««Անջատողականը» ով իրեն արտաքին գործերի նախարար էր անվանում, ժամանակին ծաղրանքով հայտարարեց, որ եթե ուզում եք բարձրացնել Ադրբեջանի դրոշը Ստեփանակերտում (անվանումը` խմբ.) ապա մեր երկրում դեսպանատուն բացեք։ Հիմա քննչական մեկուսարանում էլ են նրա համար թեյ լցնում։ Իսկ մեր դրոշն այստեղ է։ Եվ սա պետք է դաս լինի նրանց համար»,-ասել է Ալիևը` ակնարկելով Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ում գերի են պահում Բաքվում։

Այնուհետև պարտվողի հոգեբանությունից դուրս չեկած Ալիևն ասել է.

«Այս գրասենյակներից մեկում մի մարդ կար, ով իրեն անվանեց պետնախարար և սպառնաց մեզ։ Հետաքրքիր է՝ հիմա էլ է այդքան համարձակ։ Նրան քննչական մեկուսարանում թեյ են խմեցնում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները