Զելենսկին կոչ է արել Վրաստանին պատերազմ սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ:
Նրա խոսքով, «անվտանգության նոր հեռանկարներ կհայտնվեն Սև ծովի հարևան հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների շնորհիվ»։
«Հատկապես, երբ ռուսական ագրեսիայի դեմ մեր պաշտպանությունը նոր հեռանկարներ է բացում Վրաստանի համար՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը», - ասել է նա Շվեդիայում Միացյալ էքսպեդիցիոն ուժերի գագաթնաժողովում։
Սա «պոտենցիալ կավելացնի մեր ընդհանուր անվտանգությանը այստեղ՝ Եվրոպայի մեր հատվածում», - ասել է Զելենսկին։ Նա ստեղծված իրավիճակը անվանել է «պատմական շրջադարձ»։