Բռնի տեղահանման հետևանքով հայաթափված Ստեփանակերտում Ալիևը շարունակում է բեմադրությունը. Արցախի մայրաքաղաքում պարետ է նշանակվել։
APA-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ համապատասխան հրաման է ստորագրվել։
Հրամանի համաձայն՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի հրամանատար։