Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան,այնուհետև նաև Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակին ծանոթանալու։ Այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցը կավարտվի հայտարարությամբ։