Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Իտալական մամուլը գրում է, որ Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ: