Հետևեք մեզ։

Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Ստրասբուրգ

14:46, 16 հոկտեմբեր 2023
Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Ստրասբուրգ

Հոկտեմբերի 5-ին Գրանադա կատարած այցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալու։ «Այսօր Գրանադայում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հրավիրել Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալու»,- X-ի իր էջում գրել էր Մեցոլան։

 

Hayastan.news-ը տեղեկացավ, որ Փաշինյանն այսօր պատրաստվում է Ստրասբուրգ թռիչքի։ Բիշքեկում հոկտեմբերի 13-ին կայացած ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավերը առանց հիմնավորման մերժած Փաշինյանը համաձայնել է մեկնել Ստրասբուրգ՝ ընդունելով Եվրախորհրդարանի նախագահի հրավերը։ Տեղեկացանք, որ թռիչքը տեղի կունենա այսօր երեկոյան։ Կառավարությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ շուտով հաղորդագրություն կտարածեն։

 

Կառավարությունից ավելի ուշ ասացին, որ Փաշինյանի հետ Ստրասբուրգ կմեկնեն ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։