Հետևեք մեզ։

Իսրայելից Հայաստան է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ․ ԱԳՆ

15:16, 16 հոկտեմբեր 2023
Իսրայելից Հայաստան է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ․ ԱԳՆ

Մեկնարկել է Թել Ավիվ – Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով․

«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով»: