Հետևեք մեզ։

Ասադն ու Պուտինը կողմ են արտահայտվել Գազա օգնության անհապաղ առաքմանը

15:24, 16 հոկտեմբեր 2023
Ասադն ու Պուտինը կողմ են արտահայտվել Գազա օգնության անհապաղ առաքմանը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռախոսազրույցը։

Ասադն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել Գազա օգնության անհապաղ առաքմանը, հայտնում է Սիրիայի ղեկավարի գրասենյակը։ Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Գազայի հրետակոծությունը և նրա բնակիչների բռնի տեղահանումը։